ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Նաիրիտը» փակեցին՝ Հայաստանը դարձավ հումքային կցորդ

«Նաիրիտը» փակեցին՝ Հայաստանը դարձավ հումքային կցորդ
29.02.2024 | 13:33

Ռիժկովի մասին մի կարևոր հիշողություն էլ՝ ինձնից։

Էդ մարդն աղաչում էր, որ «Նաիրիտը» գոնե մեկ տարի չփակի Հայաստանի ԼՏՊ-ական իշխանությունը, անգամ՝ ամբողջ եկամուտը Հայաստանում թողնելու գնով (տեսանյութը մի ժամանակ կար)։

Այդ պահից պետք է պարզ լիներ , որ Արևմուտքի օրակարգ սպասարկող կրկնակի գործակալներ են իշխանության հասել , որոնց նպատակը բոլորովին էլ հզոր Հայաստանը չէր, այլ սեփական կլաններ ստեղծելը , իսկ ինչից խելքները չէր հասնում՝ դրսերի կաշառքների դիմաց փակել-թալանելը։ «Նաիրիտը» Դյուպոնի մրցակիցն էր, ԽՍՀՄ տնտեսական շղթաների քանդման ու ՀՀ քիմիական արդյունաբերության հիմքը, փակեցին՝ քանդվեց այդ շղթան ու ՀՀ-ն դարձավ միայն հումքային կցորդ։

Ներկայումս «Նաիրիտի» տիպի հսկա սարքելու համար մի երկու ՀՀ բյուջեի չափ ներդրում է պետք։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ